ԱԷՄԳ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ տեխնիկական փուլը կկայանա դեկտեմբերին, հաղորդում է Reuters գործակալությունը:
Այդ մասին նշվում է կողմերի համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է Թեհրանի բանակցությունների արդյունքում:
«Հետագա քննարկումները կանցկացվեն դեկտեմբերի 11-ին ծրագրված տեխնիկական հանդիպման ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ:
Բացառված չէ, որ ԱԷՄԳ-ի հետ բանակցություններում Իրանի հաջողությունները վերածվեն Թեհրանի և «Վեցյակի» միջև Իրանի միջուկային հարցերի շուրջ համաձայնագրի կնքման:









































