ԱԺ-ում Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին կոնվենցիան վավերացնելու մասին օրինագծի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ այս իրավահարաբերությունները չեն կարող կարգավորվել օրենքից ցածր իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթով, մինչդեռ Հայաստանում դրանք կարգավորվում են կառավարության որոշմամբ. «Հետևաբար այն բոլոր խախտումները, որոնք գրանցվել են՝ հղում կատարելով կառավարության որոշմանը, ընդունվել են Սահմանադրության խախտմամբ»:
Նրա խոսքով՝ ճանապարհային բոլոր նշանները տեղադրված են կամայականորեն. «Այս ոլորտում ծայրաստիճան բարձիթողի վիճակ է, ուղղակի մատրյոշկայի նման է՝ խախտումը խախտումի մեջ է»:
Մանրամասները՝ տեսանյութում: