ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ արագ փոփոխվող աշխարհում պետք է մեծ ուշադրություն դարձնել անվտանգության համակարգի արդիականացմանը:
«Հաշվի առնելով դա՝ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվեց Զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագիրը, որի կյանքի կոչմամբ մենք կունենանք ավելի ուժեղ և տեխնիկապես հագեցված ու սպառազինված բանակ: Ուստի Հայաստանը պետք է շարունակի իր ռազմական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների խորացումը դաշնակից Ռուսաստանի հետ: Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին տեսանելի ապագայում այլընտրանք չունի»:
Նրա խոսքով՝ ինչպես Դավիթը հաղթեց Գողիաթին, այնպես էլ արցախահայությունն է հաղթելու բոլոր նրանց, ովքեր ձեռք են բարձրացնում ազատության և անկախության աստվածատուր իրավունքի վրա:
Մանրամասները՝ տեսանյութում:





































