Լեոնարդո Դի Կապրիոն այսօր նշում է ծննդյան 38-ամյակը: Այս մասին գրում է The Daily Mail-ը և նշում, որ դերասանին վերջին շրջանում շատ հաճախ են նկատում շիկահեր դերասանուհի Մարգո Ռոբիի ուղեկցությամբ :
Լոս Անջելեսում ծնված և մեծացած Դի Կապրիոն կարիերան սկսել է մի քանի կոմերցիոն և կրթական ֆիլմերում նկարահանվելով: Նա կարճատև հայտնվել է «Սանտա Բարբարա» և «Աճող ցավ» սերիալներում: Իր դեբյուտը մեծ էկրան նա կատարել է 1991-ին՝ «Ատամնավորները 3» (Critters 3) գիտաֆանտաստիկ սարսափ կատակերգական ֆիլմում դերակատարմամբ: 1997-ին նա համաշխարհային ճանաչում է ստանում՝ շնորհիվ «Տիտանիկ» ֆիլմի: Դի Կապրիոյի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են նաև «Ավիատորը», «Բռնիր ինձ, թե կարող ես», «Արյունոտ ադամանդը», «Ազատագրված Ջանգոն», «Մեծն Գեթսբին» և այլն:
Youtube-ում հայտնվել է տեսանյութ՝ Դի Կապրիոյի թոփ 10 դերակատարումների դրվագներով:









































