Piquadro ընկերությունը ներկայացրել է հագուստի ու աքսեսուարների հայտնի դիզայներ Անտոնիո Մարասի հետ համատեղ աշխատանքի արդյունքը՝ հայտնի հավաքածուն ստեղծելիս մոդելյորին ոգեշնչել են 20-րդ դարի 15 հայտնի տղամարդիկ, որոնց թվում են երաժիշտներ, դերասաններ, փիլիսոփաներ և գրողներ:
Նոբելյան դափնեկիր Բորիս Պաստեռնակը Մարասի մոտ ասոցացվում է հնաոճ ուղեպայուսակի հետ, ամերիկացի գրող Ջեկ Քերուակը՝ «բիթնիկների» գաղափարախոսը, գոտիներով հասարակ պայուսակի:
Ի պատիվ բիթնիկ պոետ Ալեն Գինզբերգի ու դերասան Ալեն Դելոնի՝ նրանց անվամբ կոչվել են դրամապանակներ:
Ի պատիվ շանսոնիե Սերժ Գենսբուրի՝ ստեղծվել է բազմաֆունկցիոնալ պորտֆել՝ այփադի ու նոթբուքի պատյաններով:
Գրող Ֆրանց Կաֆկան հավաքածուի առանցքային հերոսներից է. նրան է «նվիրված» կաշվե դրամապանակը՝ գրում է RBK-ն:







































