Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Յուկիա Ամանոն հայտարարել է, որ հույս ունի տեխնիկական համաձայնագիր կնքել Իրանի հետ երկուշաբթի Թեհրանում նախատեսվող բանակցությունները՝ հաղորդում է ISNA իրանական գործակալությունը:
«Հույս ունեմ, որ այսօր մենք համատեղ հայտարարությամբ հանդես կգանք՝ ձեռք բերված փոխըմբռնման և համաձայնության հիմքի վրա: Երկու կողմերի տեխնիկական փորձագետները մտադիր են քննարկել և ավարտին հասնցել համաձայնագրի մանրամասները»,- հայտարարել է Ամանոն:
Այն փաստը, որ ԱԷՄԳ-ի ղեկավարը գլխավորել է պատվիրակությունը, դիտորդների կողմից ընկալվում է որպես լավ նշան: Նախօրեին Ժնևում տեղի է ունեցել «վեցյակի» միջազգային միջնորդների և Իրանի հանդիպում՝ արտգործնախարարների մակարդակով: Չնայած հանդիպումն ավարտվել է առանց սպասվող համաձայնագրի, կողմերը հասկանալ են տվել, որ հասել են առաջընթացի:







































