Ալյասկայում, Դենալի ազգային պուրակում պատրաստվում են արտասովոր հյուրանոց բացել։
Ինչպես հաղորդում է Forbes-ը՝ շենքը գտնվում է գրանիտե լեռնագագաթին՝ սառցաբեկորների արանքում, իսկ այնտեղ հասնել կարելի է միայն օդային ճանապարհով։

Հյուրանոցում ընդամենը հինգ համար կա, այն հաշվարկված է տասը հյուրի համար։ Մեկ գիշերը այս հյուրանոցում կարժենա 2,3 հազար դոլար։ Այս գումարի մեջ ներառված է կեցությունը, սնունդը և ուղղաթիռով երկկողմանի տեղափոխումը։ Հյուրանոցի հիմնադիրները օդաչու Դոն Շելդոնի սերունդներն են, ով մասնակցել է Ալյասկայի քարտեզի կազմմանը։

Հյուրանոցից ոչ հեռու տաք աղբյուրներն են, որպես ժամանց հյուրերին առաջարկվում է դահուկ քշել կամ ձնե ամրոց կառուցել։







































