Շոտլանդական դատարանը հաջորդ շաբաթվա սկզբին որոշում կընդունի այն մասին, թե արդյոք իմաստ ունի Եվրոպական դատարան դիմելը ԵՄ կազմից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշման պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով շոտլանդական դատարանի ներկայացուցչին:
«Որոշումը կհրապարակվի երկուշաբթի կամ երեքշաբթի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գործը հարուցվել է ԵՄ կողմնակից օրենսդիրների խմբի միջնորդությամբ:









































