Սոֆիայում մի քանի հազար բուլղար ուսանող է մասնակցել հակակառավարական ցույց-երթին: Ցուցարարները պահանջում են երկրի նախարարների կաբինետի հրաժարականը՝ Պլամեն Օրեշարսկու գլխավորությամբ, հայտնում է ITAR-TASS-ը:
Ուսանողները երթն սկսել էին Սոֆիայի համալսարանից դեպի Ազգային ժողով, ապա ուղղվել էին նախարարների խորհրդի շենքի կողմը: Ցուցարարները պահանջել են միմիայն նախարարների կաբինետի հրաժարականը:
Ուսանողների շրջանում դժգոհությունը մեծ մասամբ պայմանավորված է սկանդալային իրավիճակով, որն ստեղծվել է «Շարժում հանուն իրավունքի և ազատության» կուսակցության ներկայացուցիչ, մեդիամագնատ Դելյան Պեևսկու շուրջ:







































