«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով այսօր աշխատանքից ազատվել են «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Վահան Մարգարյանն ու«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Մանուկ Միքայելյանը։
Մեկ այլ հրամանով՝ Մանուկ Միքայելյանը, ով նախկին ՔԿ վարչության պետ Հայկ Հարությունյանի մորաքրոջ որդին է, նշանակվել է «Հրազդան» ՔԿՀ-ի պետ, իսկ Վահան Մարգարյանը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ։ Այսինքն նրանց տեղերով փոխել են։
Այս տեղեկությունը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց նաև ՔԿ վարչության խոսնակ Գոռ Ղլեչյանը։
Մեր հարցին, թե այլ փոփոխություններ ևս լինելու են, Ղլեչյանը պատասխանեց, որ այս պահին այլ փոփոխություններ չկան։
Նշենք, որ Քրեակատարողական վարչության պետի փոփոխությունից հետո աշխատանքից ազատվել է նաև «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Արսեն Աֆրիկյանը՝ նշանակվելով ՔԿ վարչության պետի տեղակալ։









































