ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը երրորդ անգամ է առաջադրվել խաղաղության Նոբելյան մրցանակի,– հաղորդել է Խաղաղության պրոբլեմների հետազոտության նորվեգական ինստիտուտի տնօրեն Հենրիկ Ուրդալը։

«Ես կարող եմ հաստատել, որ մեզ տեղեկացրել են Թրամփի առաջադրման մասին և որ նա ներկայացվել է մրցանակի։ Այնուհանդերձ, ես ոչինչ չեմ կարող հաղորդել այն մասին, թե ով է կանգնած նրա առաջադրման ետևում, քանի որ դա գաղտնի ինֆորմացիա է։ Միայն կարող եմ ասել, որ դա ամերիկացի է»,– ասել է Ուրդալը։ Ինչպես ասել է նորվեգական ինստիտուտի ներկայացուցիչը, Թրամփը առաջադրվել է նույն մարդու կողմից և նույն ձևակերպմամբ, ինչ 2017 թվականին։ Ձևակերպումը հետևյալն է. «Ուժի կիրառմամբ խաղաղության հասնելու գաղափարախոսության համար»։ Բացի այդ, «աշխարհի համար» Թրամփի արած գործերի թվում նշվում է մարտավարական զենքը, որը չեզոքացնում է միջուկային զինանոցը։
Հիշեցնենք, որ 2017 թվականին Խաղաղության նոբելյան մրցանակը հանձնվել է Միջուկային զենքի արգելքի միջազգային կազմակերպությանը (ICAN)։









































