ԱՄՆ–ն կսկսի բանտերի բարեփոխումները 2018 թվականին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Կոնգրեսի առջև «Երկրի վիճակի մասին» ամենամյա ելույթի ժամանակ։

«Այս տարի մենք կսկսենք բարեփոխել մեր բանտերը, որպեսզի օգնենք նախկին բանտարկյալներին, ովքեր արդեն կրել են իրենց պատիժը, երկրորդ հնարավորություն ստանալ»,– հաղորդել է Թրամփը։










































