Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը:
Այսօրվա նիստում դատավոր Արթուր Օհանյանը հայտնեց, որ գրություն է ուղարկվել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ ներկայացուցիչ-փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի կողմից: Փաստաբանը իր գրությամբ հայտնում է, որ կառավարության 2013թ. որոշմամբ՝ Տերյան 23 հասցեի շենքի բնակարանները ճանաչվել են գերակա շահ և ենթակա են օտարման:
Շենքի բնակարաններից մեկը սեփականության իրավունքով պատկանում է «Սասնա ծռերի» անդամ Վարդան Գերավետյանին:
Վարդան Գերավետյանը հայտարարեց, որ Տերյան փողոցի երկու շենքերի բնակիչները տարիներ շարունակ բողոքում են, որ շատ ցածր գնով իրենցից խլում են իրենց բնակարանները:








































