Մոտ մեկ ժամ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ավան վարչական շրջանից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 անչափահաս տղա, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Նրանց մարմնի վրա առկան են սուր, կտրող-ծակող առարկայից ստացած մի քանի հետքեր: Այս պահին նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը եւ ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:







































