Friday, 03 07 2026
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել

Տղաներ ջան, սպասեք մեզ, գալիս ենք. «Ես եմ» ծրագրի առաջին մասնակիցները մեկնում են ծառայության

ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ տոնական համերգ: Ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը`տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, Զինված ուժերի սպաներ, հասարակական, քաղաքական գործիչներ և այլք:

Համերգային տոնական ծրագրի մեկնարկից առաջ հանդիսավորությամբ բեմ բարձրացվեցին ՀՀ և Զինված ուժերի դրոշները, Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթի Սուրբ խաչը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ ամեն տարի Բանակի օրը նշվում է հպարտությամբ և երախտագիտությամբ: Երախտագիտությամբ այն գործիչների հանդեպ, ովքեր կանգնած են եղել բանակի ձևավորման ակունքներում, բոլոր այն գեներալների, սպաների զինվորների, կամավորականների ու աշխարհազորայինների հանդեպ, ովքեր իրենց սխրանքով են կռել Հայոց բանակի համբավը և ապահովել Հայոց երկու պետությունների անվտանգությունը:

«Մեր 26-ամյա Զինված ուժերն անհամեմատ ավելի երկար պատմություն, ավանդութներ ու մարտական ուղի ունեցող Հայոց բանակի հետևորդն են: Ինչպես երկար մարտական ուղի անցած յուրաքանչյուր զորքի պարագայում, մեր բանակի պատմության մեջ էլ եղել են հաղթանակներ ու պարտություններ, նվաճումների, փառք ու կորուստների դառնություն, հավատարմություն և դավաճանություն, հերոսներ և դասալիքներ: Հայտնի է, թե այդ դեպքերից, որի ժամանակ վերելք ենք ապրել, որի ժամանակ՝ նահանջ: Անհատին, հասարակությանը, ժողովրդին թուլացնելու, հնազանդեցնելու, պարտության մատնելու կարճ ուղին միշտ եղել է սեփական ուժերի նկատմամբ անվստահություն, կասկածանք սերմանելը, իր գաղափարական հենքից, արմատներից, ինքնության ճանաչումից և գիտակցումից կտրելը: Մեզ երկար ժամանակ ներշնչել են, որ տառապյալների, հայրենազրկվածների, կոտորածներից մազապուրծ եղածների ժառանգներ ենք՝ մոռացության տալով մեր փառավոր հաղթանակների պատմությունը: Այնինչ՝ մեր նորագույն պատմությունն այլ բան է հուշում: Եղած հաղթանակներն են հնարավորություն տվել մեզ վերագտնելու մեր ինքնությունը»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նախարարի խոսքով, Սարդարապատից և Մեծ հայրենական պատերազմից մինչև Արցախյան հերոսամարտ բազում առիթներ ենք ունեցել հպարտանալու մեր բանակի հզորությամբ, մեր պապերի, հայրերի և եղբայրների սխրանքով, մեր ժողովրդի համախբվածությամբ և միասնականությամբ՝ ամենահայտնի մարշալներից մինչև անհայտ զինվոր:

Ներկաները Հայոց բանակի բոլոր ժամանակների զինվորների հիշատակը հարգեցին ոտնկայս ծափահարություններով:

Արցախյան պատերազմի հերոս, լեգենդար Կոմանդոսը մեզ հետ զրույցում իր շնորհավորանքի խոսքը փոխանցեց հայ ժողովրդին և սահմանին կանգնած զինվորներին: «Առաջին հերթին քաջ առողջություն, բարի ծառայություն և բարի վերադարձ: Մեր բանակի մասին շատ կարելի է խոսել, բայց այսօր տեսնում եք, որ մեր բանակի հաջողությունների մասին խոսում ենք ոչ միայն մենք, այլև միջազգային մասնագետները: Այն, ինչ ունենք, պետք է սրբորեն պահպանել և ավելացնել: Առանձնահատուկ ջերմությամբ եմ ուզում խոսել մեր երիտասարդների մասին: Նրանց նմանը չկա: Հավատացնում եմ, իրենք մեզ անցել են»,-ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Հայոց բանակի հաջողությունների, սխրագործությունների մասին առանձնահատուկ ջերմությամբ է խոսում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, նախկինում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

«Բանակի մարտունակությունը գնահատում եմ բավական բարձր, և այն օրեցօր ավելի է բարձրանում, կարևոր է բանակի հագեցվածությունն ապահովելուն ուղղված աշխատանքը: Այսպես նպատակային քայլերով առաջ ենք գնալու: Ինչ վերաբերում է այս օրվան, ապա կարող եմ մի բան ասել, ինձ համար անձնապես երկու տոն կա՝ ՀՀ անկախության օրը և ՀՀ Զինված ուժերի կազմավորման օրը: Սահմանին կանգնած զինվորներին մաղթում եմ զգոնություն, երբեք չկորցնեն աչալրջությունը»,-ավելացրեց Դավիթ Տոնոյանը:

Զինվորների դժվարին պահերին միշտ նրանց կողքին է ՀՀ Զինված ուժերի Ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը: Վիրավոր զինվորների կյանքը փրկելը, նրանց ոտքի կանգնեցնելը նրա աշխատանքի առանցքում է:

«Սրտանց շնոհավորում եմ բոլորին, սահմանին կանգնած զինվորներին: Մեր բանակը միշտ եղել է հզոր և այդպես էլ կմնա, մեր բանակը հաղթանակներով է առաջ գնալու: Մաղթում եմ, որ մեր զինվորները խաղաղ երկնքի տակ ծառայեն: Երիտասարդ զինվորների հետ հաճախ եմ շփվում, վստահաբար կարող եմ ասել, որ անկախ իրավիճակից, նրանց մարտական ոգին միշտ բարձր է»,-ասաց Գայանե Հովհաննիսյանը:

Հունվարի 28-ն առանաձնահատուկ օր է «Ես եմ» ծրագրի մասնակիցների համար: Այն ոչ միայն ՀՀ զինված ուժերի կազմավորման օրն է, այլև նրանց զորակոչման: Տոնական համերգային ծրագրի ավարտից հետո նրանք կուղևորվեն զորամասեր:

«Շատ կարծիքներ եմ լսել մեր բանակի մասին, ուզում եմ գնալ և անձամբ տեսնել այդ ամենը: Ուզում եմ ծառայել, իմ Հայրենիքի հանդեպ իմ պարտքը կատարել: Ինձ համար մեծ պատիվ է»,-ասաց «Ես եմ» ծրագրի մասնակից Գառնիկ Հարոյանը:

Մեծ ոգևորությամբ է ծառայության մեկնում նույն ծրագրի մասնակից Ալբերտ Պողոսյանը:

«Արդեն ծառայած մեր տղաների ոգևորությունը փոխանցվում է մեզ: Դա տեսնելով ուզում ենք գնալ և միանալ նրանց: Տղաներ ջան, սպասեք մեզ, գալիս ենք: Մեր բանակը հզոր է և այդպես էլ լինելու է: Խաղաղություն ու անփրձանք ծառայություն բոլորին»,-ասաց Ալբերտ Պողոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում