Այսօր՝ հունվարի 28-ին, ժամը 16:10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արայի լեռան վրա՝ Վառվառակույս եկեղեցու մոտ, ձնարբքի պատճառով մի քաղաքացի է կորել, իսկ մյուսը՝ վնասել ոտքը:
Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ հասարակայնության հետ ապերի վարչությունը: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Հեռախոսակապ է հաստատվել խմբի անդամներից մեկի հետ, ով տեղեկացրեց, որ կորած քաղաքացուն գտել են, ով կենդանության նշաններ ցույց չի տալիս, իսկ տուժածը ունի կոտրվածք:
Ավելի ուշ հայտնի է դաձել, որ անհետ կորած քաղաքացին գտնվել է մահացած:











































