Մեգան Մարկլը և արքայազն Հարին կամուսնանան մայիսին: Որոշ լրատվականներ ենթադրություն են արել, որ հարսանիքի ժամանակ Մեգանը, ինչպես և Քեյթ Միդլթոնն է արել ժամանակին, կկրի արքայադուստր Դիանայի տիարաներից մեկը: Սակայն մինչ արարողությունը դերասանուհուն արգելված է հանրություն դուրս գալ ընտանեկան ֆոնդին պատկանող զարդարանքներով. համաձայն թագավորական ավանդույթի՝ չամուսնացած կինը չի կարող տիարա կրել: Այս մասին տեղեկացնում է segodnya.ua-ը:
Նշենք, որ Քեյթ Միդլթոնը պարբերաբար հայտնվում է արքայադուստր Դիանայի զարդարանքներով:
«Ադամանդները և տիարաները ամեն օր չեն կրում: Բացի այդ՝ դրանք կարող է միայն ամուսնացած կինը կրել: Կնոջ համար դա զբաղեցրած դիրքի խորհրդանիշ է և նշան, որը ցույց է տալիս շրջապատող մարդկանց, որ նա ամուսին ունի և իր սիրտն արդեն զբաղված է»,- պատմել է թագավորական էթիկետի մասնագետ Գրանթ Գարոլդը: Այդ պաճառով է, որ Մեգանը չի կարող թագավորական զարդեր կրել նախքան պաշտոնական ամուսնությունը:





































