Ռոբերտ դե Նիրոյին ու Ռիզ Ուիզերսփունին առաջարկել են միասին նկարահանվել The Intern ֆիլմում, գրում էDeadline-ը:
Ֆիլմի գլխավոր հերոսը նորաձևության կայքի սեփականատիրուհին է: Սյուժեի համաձայն՝ նրա մոտ ստաժավորում է անցնում տարեց մի ամուրի, ով նախկինում հաջողակ գործարար է եղել: Հերոսների միջև ընկերական հարաբերություններ են հաստատվում:
Ֆիլմի բեմադրմամբ կզբաղվի Նենսի Մայերսը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նախագծի բյուջեն 35 մլն ԱՄՆ դոլար է կազմում:
Տեղեկություն այն մասին, թե երբ կարող են սկսվել նկարահանումները, դեռ չկան:









































