Երիտասարդները հաճախ չեն իմանում, թե ինչ խելահեղությունների դիմեն՝ բացօթյա խնջույքն անմոռանալի և հնարավորինս էքստրեմալ անցկացնելու համար: YouTube-ի devinsupertrapm օգտատերերը, որոնք իրենց խելահեղ արշավների մասին տեսանյութերով մշտապես կիսվում են համացանցային հանրության հետ, բացօթյա հերթական խնջույքի համար գործի են դրել թրթուրավոր էքսկավատորը:
Ընկերներն այն տեղափոխել են լճի մեջ, որից հետո էքսկավատորի վեր բարձրացված թիակից կապել են ճոպան ու բռնվել դրանից: Շրջանաձև պտտվող էքսկավատորը ջրում պտտեցրել է նաև նրանց:









































