ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է դիմել Կոնգրեսին ԱՄՆ 2019 թ. ռազմական բյուջեն մինչև 716 մլն դոլար ավելացնելու առաջարկով: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Արդյունքում՝ պաշտպանական բյուջեն 2017 թ. համեմատ՝ կավելացվի 13%-ով: Երկրի բյուջեն 2018 թ. համար դեռ վերջնականապես հաստատված չէ, ուստի Պենտագոնի ծախսերը դեռևս հավասար են նախորդ տարվա չափին՝ 634 մլն դոլարի:
Նշվում է, որ պաշտպանական բյուջեն ծրագրվում է ծախսել երկրի միջուկային զինանոցի պահպանման համար, նաև այլ երկրներում ռազմական հակամարտությունների վրա:









































