Կուսակցությունները, որոնք մասնակցում են Գերմանիայի հաջորդ կառավարության ձևավորման վերաբերյալ կոալիցիոն բանակցություններին, մտադիր են ավարտել բանակցությունները մինչ փետրվարի 4-ը։ Նման հայտարարություն է հնչեցվել քաղաքական անորոշության 4 ամիսներից հետո, հայտնում է AFP-ն։
Քրիստոնեա-դեմոկրատների առաջադեմ անդամ Միխայիլ Գրոսե-Բրոմերը հայտարարել է, որ կողմերը հույս ունեն ավարտել բանակցությունները մինչ փետրվարի 4-ը, թեև չի բացառվում ևս 2 օրով հնարավոր հետաձգումը։
Նրա խոսքով՝ այդ գրաֆիկը հանդիսանում է ավելի հավակնոտ, քան այն մեկը, որի մասին ավելի վաղ խոսել էր Անգելա Մերկելը։ Կանցլերը որպես վերջնաժամկետ նշել էր փետրվարի 11-ը։
«Հետևողական կլինենք, որպեսզի արագ պայմանավովենք»,-ասել է Մերկելը բանակցությունների մեկնարկից առաջ,- «Դա նոր սկիզբ է և՛ Եվրոպայի, և՛ Գերմանիայի համար»։






































