Steel Warriors ոչ առևտրային կազմակերպությունը, որի նպատակը Մեծ Բրիտանիայում դանակով իրականացվող հանցագործությունների մասին իրազեկելն է, օգտագործել է առգրավված դանակները, որպեսզի Langdon Park-ում անվճար մարզվելու հրապարակ կառուցի:

Կազմակերպությունը «ձուլել է սրերը խոփերի» և 2 տոննա մետաղ է օգտագործել, որոնք առգրավվել են ոստիկանների կողմից: Steel Warriors-ի նպատակը ավելի շատ դանակներ առգրավելն է և մարդկանց հասկացնելը, որ «դանակը ավելի շուտ կյանք է կործանում, քան փրկում»:










































