2000 թվականին Սադամ Հուսեյնը հրապարակեց իր առաջին սիրավեպը՝ «Զաբիբան և Թագավորը»: Տվյալ պահին քիչ բան է հայտնի գրքի մասին, բայց դրա անգլերեն տարբերակը կարելի է ձեռք բերել Amazon-ից:
Զարմանալի է, որ 2000 թվականին տպագրված գիրքը 17 տարի հետո թարգմանվել է անգլերեն և հասանելի դարձել բոլորի համար:
Սա Սադամի գրչին պատկանող 4 վեպերից մեկն է: Գրքի 160 էջերում նկարագրվում է իրաքցի թագավորի՝ ով խորհրդանշում է հենց Սադամին, և գեղջկուհի Զաբիբայի սիրո պատմությունը: Թագավորական պալատ իրենց գիշերային այցելությունների ժամանակ նրանք ժամերով զրուցում են կրոնի, սիրո, նացիոնալիզմի և ժողովրդի կամքի մասին:

«Պարզ է դառնում, որ Զաբիբայի և թագավորի հարաբերությունները հենց ժողովրդի և Տիրակալի հարաբերություններն են մարմնավորում»,- այսպես է Դենիել Քալդերը բնութագրել ստեղծագործությունը The Guardian-ի համար՝ 2011-ին:
Իրականում կասկածներ կան, թե արդյոք հենց Սադամն է գրել գիրքը: Սկզբում այն անանուն է հրապարակվել:
Քննադատները գրել են, որ գրքի բովանդակությունը շատ արագ մոռացվում է, բացառությամբ մի տարօրինակ տեսարանի, որտեղ նկարագրվում է հովվի և արջի սեռական մերձեցումը. հավանաբար այս տեսարանով նա ցանկացել է ներկայացնել Ռուսաստանին և Իրաքին:









































