Բեն Աֆլեքը, չնայած 37-ամյա սիրուհի Լինդսի Շուկասից հեռանալու մասին շշուկներին, կրկին հանդիպում է նրա հետ։ Նա ուղևորվել է Նյու Յորք, որտեղ ապրում է Լինդսին։ Զույգին միասին նկատել են զբոսնելիս, ռեստորաններով շրջելիս։ Նրանք երկուսն էլ երջանիկ և գոհ տեսք ունեն։

Բանն այն է, որ Բենը սուրբծննդյան և ամանորյա արձակուրդներն անցկացրել է Լոս Անջելեսում՝ նախկին կնոջ՝ Ջենիֆեր Գարների և 3 երեխաների հետ։ Այդ իսկ պատճառով շատերը որոշել էին, որ Աֆլեքը լքել է ընկերուհուն, ում հետ սկսել էր հանդիպել անցած տարվա ամռանը։

Այժմ հայտնվել են նոր շշուկներ. իբրև թե Բենը Լինդսիին առաջարկություն է արել և նրանք նշանադրվել են։ Աֆլեքը հերքել է այդ տեղեկությունը, սակայն ակնհայտորեն չի պատաստվում լքել Լինդսիին։









































