Sunday, 05 07 2026
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞

Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում ներկայացրել է Հայաստանում կայացած ԱԺ ընտրությունների ու խորհրդարանական համակարգի անցման մարտահրավերները

Հունվարի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին նիստում Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադարձել է Վեհաժողովի համազեկուցողների կողմից  2017 թվականի ընթացքում իրականացված մոնիտորինգի արդյունքներին և Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին։  Պատգամավորը ներկայացրել է նաև Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ու կիսանախագահականից խորհրդարանական համակարգի անցման մարտահրավերները։

Էդմոն Մարուքյանը խիստ կարևորել է Եվրոպայի Խորհրդի դերը  ներպետական մակարդակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու և Հայաստանի իշխանություններին պարտավորեցնելու գործում։ Նա ընդգծել է հետևյալ խնդիրները.

  • Ընտրությունների ժամանակ համատարածընտրակաշառքի բաժանումը։
  • Խորհրդարանի առջև ոստիկանության հաշվետվողականության ապահովումը։
  • Սահմանադրականբարեփոխումների արդյունքում կիսանախագահականից

խորհրդարանական համակարգին անցման ապահովումը։

Մարուքյանն իր խոսքում հղում է կատարել  համազեկուցողներին առ այն, որ  2017 թվականի խորհրդարանական ընտրությունները աչքի են ընկել մասսայական ընտրակաշառքների բաժանումով, որից հետո ԵԽԽՎ-ն Հայաստանից պահանջել է ընդունել ընտրակաշառքների պրակտիկայի դեմ պայքարելու օրենսդրություն։ Սակայն, ըստ Մարուքյանի, տվյալ ոլորտում օրենսդրության ընդունման կարիք  չկա, քանի որ ընտրակաշառքների բաժանումը Հայաստանում համարվում է քրեորեն պատժելի  արարք։ Գործնականում միայն անհրաժեշտ է, որպեսզի դրսևորվի գործող քրեական օրենսգիրքը կիրառելու կամք և ամեն ընտրությունից հետո ընտրակաշառք բաժանողները ենթարկվեն պատասխանատվության, որն էլ կկանխարգելի ընտրակաշառքների՝ հետագա բաժանման փորձերը։

Պատգամավորն ընդգծել է նաև, որ ինչպես նշված է զեկույցում, ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսների չարաշահումը եղել և մնում է Հայաստանում ամենատարածված խնդիրներից մեկը։ Նա հիշեցրել է, որ Երևանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ ԵԼՔ դաշինքը ձեռք է բերել ու ներկայացրել ընտրակաշառքի զանգվածային բաժանման վերաբերյալ անհերքելի ապացույցներ, սակայն գլխավոր դատախազությունը գործը կարճել է, և այժմ Զիբիլիքս անվանումն ստացած գործը  քննվում է դատարանում։

Պատգամավորը բարձրացրել է նաև սահմանադրական բարեփոխումներից հետո կառավարությանն առընթեր մարմինների գոյության անթույլատրելիությունը և հիշատակել դեռևս 2009թ․-ին ԵԽԽՎ կողմից կատարված առաջարկությունը՝ այն է թե ոստիկանությանը տալ առանձին նախարարության կարգավիճակ կամ այն ներառել որևէ նախարարության կազմում։

Մարուքյանն ասել է,  որ ԵԼՔ խմբակցությունն առաջարկել է կառավարությանն առընթեր բոլոր մարմինները դարձնել նախարարություններ դրանք խորհրդարանական վերահսկողության դաշտ բերելու և Ազգային ժողովին հաշվետու դարձնելու համար։

Էդմոն Մարուքյանը ԵԼՔ դաշինքի անունից հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում կիսանախագահական կառավարման համակարգից անցումը պառլամենտական համակարգին շատ կարևոր ընթացք է և դաշինքը հետևողական է լինելու, որպեսզի վերոհիշյալ անցումը լինի իրական, քանի որ այս մասով որևէ իմիտիացիա անթույլատրելի է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում