ՄԱԿ-ի համաշխարհային տուրիստական կազմակերպությունը (UNWTO) Tourism Highlights 2017 Edition հետազոտության մեջ նշել է 2016 թվականի այն տաս երկրները, որոնք ամենահաճախն են այցելել տուրիստները:
Առաջին տեղում Ֆրանսիան է՝ 86.2 միլիոն զբոսաշրջիկ՝ 2016 թվականի ընթացքում: Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են ԱՄՆ-ն և Իսպանիան՝ 75.6 միլիոն օտարերկրյա հյուրերով:
Չորրորդ հորիզոնականում
Չինաստանն է՝ 59.3 միլիոն զբոսաշրջիկով, հինգերորդ տեղում Իտալիան՝ 50.7 միլիոն, վեցերորդ տեղում՝ Մեծ Բրիտանիան է (35.8 միլիոն): Ցուցակի մեջ են հայտնվել նաև Գերմանիան (35.6միլիոն), Մեքսիկան(35 միլիոն), Թաիլանդը (32.6 միլիոն) և Թուրքիան (39.5 միլիոն):
Ամենաշատ գումար զբոսաշրջիկները 2016-ին ծախսել են ԱՄՆ-ում՝ 205.9 միլիարդ ԱՄՆ դոլար: