Monday, 29 06 2026
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը

Թիկունքը թույլ է, ռեզերվի մասին պիտի մտածել, ոչ թե 100 հոգով ուրախանալ․ գեներալ

Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը կարծում է, որ առաջնագծում զոհերը բացառելու ճանապարհ կա՝ դա հեռահար մարտ վարելն է, պայմանագրային բանակ ու հզոր պահեստազորային թիկունք ունենալն է։ Ըստ նրա՝ մենք պատերազմին ամեն վայրկյան պիտի պատրաստ լինենք, և փոփոխությունները պետք է միտված լինեն առաջնագիծը հզորացնելուն՝ թե՛ տեխնիկապես և թե՛ կադրային առումով։ Անդրադառնալով 2017 թ-ին կատարված փոփոխություններին՝ «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերին և հայտարարությանը, որ «Ես եմ» ծրագիրն արդեն իսկ 100-ից ավելի շահառու ունի, գեներալն ասաց․

«10 հազարի մեջ, ասենք, 100 հոգի շահառու եղավ, հետո, ինչը փոխեց էդ 100 հոգին, ոչինչ չփոխեց, ասում են 5 մլն փող կստանա վերջում, էդ 5 միլիոնը թող հիմի տան մարդկանց։ Մարդիկ, երբ որ բանակից զորացրվում են, թողնում, երկրից գնում են, այսինքն՝ ռեզերվը մենք ընդմիշտ կորցնում ենք, դրա մասին պիտի մտածենք։ Էդ ռեզերվը պահելու մասին պիտի մտածենք, պահելու լավագույն տարբերակներից մեկն այն է, որ եթե պայմանագրայինի աշխատավարձը 250 հազար դրամ լիներ, ուրեմն էդ ռեզերվի 70 տոկոսը դուրս չի գնա, կարա ընտանիքը պահի՝ նաև մնացած արտոնություններից օգտվելով։ Սրա մասին պիտի մտածենք, ոչ թե 100 հոգու, որ եկան գրվեցին, ծառայածների մասին պիտի մտածենք, որ մնան երկրում, ռեզերվ ունենանք, կռիվը մի օր չէ, միայն առաջնագիծը չէ, թիկունք պիտի ունենաս, եթե թիկունքն ուժեղ է, առաջին գիծը շատ ուժեղ է, եթե չկա թիկունք՝ առաջին գիծը շատ թույլ է»,- շեշտեց նա։

Գագիկ Մելքոնյանի խոսքերով՝ թիկունքը ուժեղ է նաև, երբ պաշտպանության ոլորտում ավանդ ունեցող նախկին պաշտոնյաներին հարգանքով են վերաբերվում, չեն ազատազրկում, իսկ այսօր տեսնում ենք՝ ինչ է կատարվում և՛ Սեյրան Օհանյանի, և՛ Սամվել Բաբայանի, և շատ ու շատ այլ նախկին պաշտոնյաների հետ։

«Էլ չես ծառայում, դուրս եկար, պրծար դու, նախկին պատվաբեր հասկացությունը չկա, պաշտոնից հենց հանեցին, վաղը բարև տվող չկա, ժողովուրդը դրան է սովորել, քծնանքը դարձել է առաջնային։ Էն ժամանակ Սեյրան Օհանյանի առաջ բոլորը վազում էին, քիչ էր մնում կոստյումի փեշերը պաչեին, բայց երբ մարդը տեսավ՝ ուղին տանում է փակուղի, ասաց՝ պիտի փոփոխություններ լինեն, երկիրը կործանվում է, էլ բարև էլ չեն տալիս»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում