Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հերթական հարցազրույցի ժամանակ, որը նա տվել է լրագրողներին «Ոսկե գրամոֆոն» երաժշտական ակցիայի անցկացման շրջանակում, խոստովանել է, որ անմեղությունը կորցրել է վաղ տարիքում։ Նա հայտարարել է, որ կնոջ հետ առաջին կապը տեղի է ունեցել 13 տարեկանում։ Կատարողի խոսքով՝ հենց այդ տարիքում ես սկսում կյանքի մասին ինչ-որ բան հասկանալ։
Կիրկորովը լրագրողներին հայտնել է, որ մինչև 10 տարեկանն ինքն առանձնապես չի մտածել կենսական դժվարությունների մասին։
Երգիչն ընդգծել է, որ յուրաքանչյուր մարդու մոտ դա տեղի է ունենում յուրովի և տարբեր ժամանակներ, սակայն ավելի լավ է դա չձգձել, քանի որ կարող է զարգանալ թերարժեքության բարդույթ՝ հակառակ սեռի հետ կապերի հողի վրա։
Կիրկորովը նշել է, որ չի սիրում հիշել իր անցյալի մասին և ապրում է՝ առանձնապես չանհանգտանալով ապագայի մասին։ Նա կարծում է, որ պետք է ապրել այսօրվա օրով, վայելել կյանքն ու ուրախանալ, երբ արթնանում ես առողջ և լավ տրամադրությամբ։ Ավարտին Կիրկորովը հավելել է, որ դա կարելի է հասկանալ միայն այն ժամանակ, երբ մարդը դառնում է 50 տարեկան։







































