Friday, 03 07 2026
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել

Ադրբեջանում սպասվող ընտրությունները կարող են սպառնալիք լինել ղարաբաղյան ճակատում

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ հունվարի երկրորդ կեսին սպասվող Մամեդյարով-Նալբանդյան հանդիպումից մեծ սպասելիքներ չպետք է ունենալ, դրա մասին բացահայտ խոսում է նաև ՀՀ արտգործնախարարությունը. «Գուցե ինչ-որ ժամանակահատվածի համար սահմանային լարվածությունը նվազում է՝ մեկ ամսով կամ մեկ շաբաթով։ Ժնևյան հանդիպումից հետո մենք տեսանք, որ որոշ ժամանակ անդորր էր։ Ցավոք սրտի տարեսկզբին զոհ ունեցանք, բայց այս լարվածությունը համեմատելի չէ նախորդ տարվա այս ժամանակահատվածի լարվածության հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Քաղաքագետը նշում է՝ միանշանակ չէ, որ արտգործնախարարների հանդիպման արդյունքում հնարավոր է ձեռք բերել լարվածությունը թուլացնելու պայմանավորվածություն.«Անգամ նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները մինչև վերջ չեն գործում»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշում է՝ եթե ապրիլին մենք ունենանք առաջին դեմքի փոփոխություն՝ հնարավոր է մոտեցումների փոփոխություն լինի, բայց դա գլոբալ մարտավարության փոփոխություն չի լինի. «Ակնհայտ է, որ որդեգրված կուրսը ինչ-որ խնդիրներ մեզ համար լուծում է, համենայնդեպս խաղաղության քիչ թե շատ ընդունելի մակարդակ կա։ Հնարավորություն կա Արցախի բոլոր տարածքները յուրացնելու, շինարարական աշխատանքներ տանելու, բնակեցնելու հետ կապված։ Դեմ չեմ, եթե բանակցային գործընթացը շարունակվի, թեկուզ հարյուր տարի, եթե դա հնարավորություն է տալու մեզ ավելի ուժեղացնել դիրքերը կոնկրետ բանակցվող առարկայի դաշտում»։

Առաջիկայում Ադրբեջանում սպասվող ընտրությունները հնարավոր է անդրադարձ ունենան նաև ղարաբաղյան ճակատում։ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ ամենամեծ սպառնալիքը հենց այդ ընտրություններն են.«Գիտենք, որ այնտեղ սոցիալական դժգոհությունը բավականին մեծ է, կա նաև ներիշխանական լարվածություն։ Գիտենք նաև Ալիևի ոճը՝ ուշադրություն շեղելու ու կեղծ օրակարգ ստեղծելու մարտավարությունը։ Հայաստանում և Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում՝ ամեն ինչ պարզ է, իսկ Ադրբեջանում ընտրությունները առիթ կարող են լինել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում