Ամերիկյան վարչակազմը պատրաստվում է Կոնգրեսին ներկայացնել այսպես կոչված Կրեմլյան զեկույցը՝ բարձրաստիճան ռուս պաշտոնյաների և գործարարների ցուցակը, ովքեր մոտ են բարձրագույն ղեկավարոությանը։ Դա պահանջում է անցած տարվա օրենքը՝ «Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու մասին»։
Զեկույցից մանրամասներ չեն հաղորդվում, սակայն Վաշինգտոնում Kommersant-ի աղբյուրների խոսքով՝ ցուցակում կարող են հայտնվել ավելի քան 50 անձիք, իսկ նրանց ընտանիքի անդամներով ընդհանուր թիվը կարող է հասել 300-ի։
Դեմոկրատական կուսակցությունում մտավախություն կա, որ Սպիտակ տունը չի կիրառի ռուսաստանցիների դեմ զգայուն սահմանափակող միջոցառումներ։ Դրա հետ կապված՝ կոնգրեսականները, ովքեր ցանկանում են մղել նախագահ Դոնալդ Թրամփին ավելի կոշտ գործողությունների, հրապարակել են 200 էջանոց զեկույց ժողովրդավարության հանդեպ Կրեմլի «անհամաչափ հարձակումների և ԱՄՆ-ի համար դրանց հետևանքների մասին»։ Դրա գլխավոր նպատակն է Մոսկվայի դեմ նոր գլոբալ ճակատի ստեղծումը՝ եվրոպացի դաշնակիցների ներգրավմամբ։
Նշենք, որ ԱՄՆ նախագահը վերոնշյալ օրենքը ստորագրել էր 2017 թվականի օգոստոսի 2-ին։ Ֆինանսների նախարարությունը զեկույցը պետք է Կոնգրեսին ներկայացնի հունվարի 29-ից ոչ ուշ։









































