Friday, 03 07 2026
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Վերջին հսկան չեմ, սակայն ֆրանսիական երաժշտության առաջին դասականն եմ. Ազնավուրի հարցազրույցը Le Telegramme-ին

Աշխարհահռչակ հայազգի շանոսնյե Շառլ Ազնավուրի համար երգն իր օդն է և սիրուհին, բացի երգելուց այլ աշխատանք չի կարող կատարել: Այդ մասին Ազնավուրը նշել է Le Telegramme-ին տված հարցազրույցում: «Ես չեմ կարող այլ բան անել, բացի այս աշխատանքից, ես ոչինչ չգիտեմ, և չեմ էլ ցանկանում իմանալ: Ինչպես ասում է իմ կինը՝ սա իմ օդն է, իմ սիրուհին»,- ասել է Ազնավուրը՝ պատասխանելով հարցին, թե ինչ մոգական ուժ է օգնում իրեն երգել բեմում:

Լրագրողը շանսոնյեյից հետաքրքրվել է՝ արդյո՞ք պատկերացնում էր այսքան մեծ փառք: «Ոչ: Որովհետև, նախ չեմ երազել դրա մասին, ես ցանկանում էի անել աշխատանք, որը կձգվի երկար: Փառքի գաղափարը շատ ուշ է եկել, բայց դա ինքնանպատակ չէ, այլ պարզապես գագաթնակետ»,- պատասխանել է Ազնավուրը:

Լրագրողը հիշեցրել է Ազնավուրի խոսքերը, թե երգն առաջին հերթին տեքստ է, այլ նոր հնչող մեղեդի, ինչի կապակցությամբ շանսոնյեն ավելացրել է, որ մեղեդին գալիս է, իսկ առաջինը տեքստն է. «Կոմպոզիտորը պետք է հարմարվի իմ տեսքտի երկարությանը, և մեղեդին բնականաբար ձգվում է: Եթե չափազանց երկար է, այն չի աշխատում: Մենք երգում կարող ենք շատ բան ասել, բայց մենք պետք է գտնենք դյուրացումներ, էլիպսներ»:

Միաժամանակ, Ազնավուրն ընդգծել է, որ համաձայն չէ այն մտքի հետ, թե երգը երկրորդական արվեստ է: Նրա խոսքով, երգն ունիվերսալ արվեստ է. «Մենք ծնվում ենք երգով և մահանում երգով, երգն ուղեկցում է մեզ մեր ողջ կյանքում՝ օրորոցային, մանկական երգեր, քայլ դեպի քայլ, ամուսնություն, հնարավոր է ամուսնալուծություն և վերջապես…»:

Լրագրողը նկատել է, եթե կա ֆրանսիական երաժշտության միայն մեկ հսկա, ապա դա Ազնավուրն է: «Չափազանց ծանր չէ՞ դա կրելը»,- հարցրել է նա:

«Ես վերջին հսկան չեմ: Մյուս կողմից, ես, առանց կասկածի, ֆրանսիական երաժշտության առաջին դասականն եմ: Ես կարդացել եմ դասական շատ գրողների՝ Լա Ֆոնտեն և Վիկտոր Հյուգո, Մոլիեր, և իհարկե ռուս գրողների՝ Տոլստոյ, Դոստոևսկի: Նրանք հարստացրել են ինձ»,- ասել է Ազնավուրը՝ ավելացնելով, որ իր աշխատանքը կոմեդիան է, ինչը բնականաբար տանում է իրեն մարմնավորման, որպեսզի ժեստերի ու դեմքի արտահայտությունների միջոցով իր երգերը լինեն կենդանի:

Հարցին, թե մեր ժամանակներում ի՞նչն է իրեն դուր գալիս և հակառակը՝ Ազնավուրը նշել է. «Շատ բաներ ինձ չեն վախեցնում: Ես մի երգ եմ գրել, որը կձայնագրեմ իմ հաջորդ ալբոմի համար: Այն կոչվում է՝ «Մենք պարում ենք ժամանակով»: Ես նշում եմ բռնության, մարդկային արժեքների կորստի, ամեն ինչ վաճառելու, սոցիալական ցանցերի միջոցով վախկոտության վերաբերյալ, որտեղ հնարավոր է թաքնվել և վատ խոսել ողջ աշխարհի մասին: Չխոսեմ արդեն մի քանի չափազանց գռեհիկ հեռուստածրագրերի մասին»:

Արդյո՞ք նախանձում է Բոբ Դիլանին, ով արժանացել է Նոբելյան մրցանակի և հիանում Ազնավուրով: Հարցին ի պատասխան, շանսոնյեն շեշտել է. «Ոչ, ես ուրախ եմ նրա համար: Դա ինձ պետք չէ: Ես արդեն ունեմ Նոբելյան մրցանակ տանը՝ իմ կինը, նա շվեդուհի է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում