Կալիֆորնիայում տղամարդը պատահաբար հրդեհել է իր բնակարանը՝ փորձելով վառել հսկա սարդին։ Այս մասին հայտնում է տեղի Redding Record Searchlight պարբերականը։

Ականատեսների խոսքով՝ միջատը եղել է «սարդ-գայլ»։ Բնակարանի բնակիչները հայտնել են, որ սարդը ցատկել է ներքնակի վրա, և մինչդեռ իրենք այնտեղ փորձել են մարել բռնկումը, հրդեհը տարածվել է։

Դեռևս հայտնի չէ, սարդը սատկե՞լ է, թե՞ ոչ։ Բազմահարկ շենքի բնակիչները տարհանվել են։

Հրշեջ ծառայությունում նշել են, որ սարդի մասին տեղեկությունը հանդիսանում է իրենց հետաքննության մաս։
Հրշեջների խոսքով՝ հրդեհը կարող էր սկսվել զոդման լամպի պատճառով։







































