Իսլանդիայում օրենք է ուժի մեջ մտել, որը պարտավորեցնում է տեղական կազմակերպություններին հաշվետվություն տալ իշխանություններին՝ միևնույն հաստիքի վրա՝ կանանց և տղամարդկանց հավասար աշխատավարձերի վերաբերյալ։ Խախտում արձանագրվելու դեպքում՝ կազմակերպությանը տույժեր են սպասվում՝ օրական 500 դոլարի չափով,– հաղորդում է CNN-ը։
Ընդ որում, գործատուն իրավունք ունի հավելավճարներով կամ պարգևատրումով խրախուսել այս կամ այն աշխատակցին, սակայն այս դեպքում նա պետք է ապացուցի, որ դա ոչ մի կերպ կապ չունի գենդերային իրավունքների ոտնահարման հետ։
Իսլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որտեղ նման օրենք է ընդունվել։ 2014 թվականի տվյալներով՝ Իսլանդիայում կանայք միջինում ստացել են տղամարդկանց աշխատավարձի 78,5%-ը։







































