Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լավատեսորեն է գնահատում կառավարության ձևավորման բանակցությունների հեռանկարները։ Կանցլերի խոսքով՝ ինքը լավատեսությամբ է նայում իր գլխավորած «Քրիստոնեա-դեմոկրատական միություն/ Քրիստոնեա-սոցիալական միություն» պահպանողական դաշինքի և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության միջև կիրակի սպասվող բանակցություններին՝ ուղղված կոալիցիոն կառավարության ձևավորմանը։
«Կարծում եմ՝ կհաջողվի դրան հասնել։ Մենք կաշխատենք շատ արագ և շատ ինտենսիվ»,-ասել է նա լրագրողներին՝ դրական արդյունքների հույս հայտնելով։
Այսօր սկսվում են նախնական բանակցությունները, որոնք նախատեսված են 5 օրվա համար։







































