Գենդերային հարցերով ճապոնացի հետազոտողները և սոցիոլոգիայի ոլորտում պրոֆեսորները հայտարարել են, որ Դիսնեյի հեքիաթի արքայազնները սեքսուալ ոտնձգություն են կատարել արքայադստեր նկատմամբ: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Օսակիի համալսարանի պրոֆեսոր Կազյո Մուտան նշել է, որ «Սպիտակաձյունիկի» և «Քնած գեղեցկուհու» արքայազնները անպատշաճ սեքսուալ գործողություններ են ցույց տվել ընկերուհուն, որը անգիտակից վիճակում էր: Պրոֆեսորը հայտարարել է, որ հեքիաթում թույլ է տրվել սեքսուալ բռնություն:
Մուտան մեղադրել է արքայազններին սեքսուալ ոտնձգության մեջ՝ հղում անելով իրական դեպքին, երբ մարդուն կալանավորել էին այն բանի համար, որ նա գնացքում համբուրել է քնած կնոջ:
«Երբ դուք ողջամտորեն դիտարկեք «Սպիտակաձյունիկը» և «Քնած գեղեցկուհին», կտեսնեք ոտնձգության նկարագրություն»,- նշել է պրոֆեսորը:







































