Սարսափեցնող կադրեր են նկարահանվել Ավստրիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում՝ «Էլեոնոր» փոթորկի ժամանակ. զբոսաշրջիկները արգելափակվել են ճոպանուղու խցիկում, որը ճոճվում էր ուժգին քամու հարվածներից։ Տեսանյութը հրապարավել է ֆեյսբուկում և արդեն միլիոնից ավելի դիտում է հավաքել։

Հոլովակը նկարահանել է Փիթեր Քոթենսը՝ Մոնտաֆոնի հովտում։ Հաղորդվում է, որ տեսանյութի մասնակիցները չեն տուժել և կարողացել են հաջողությամբ դուրս գալ ճոճվող խցիկից։
https://www.facebook.com/Wetterwarnung/videos/1603618316397807/








































