Կնեսետի լիագումար նիստում պատգամավորները ձայների մեծամասնությամբ երկրորդ և երրորդ ընթերցմամբ հաստատել են միավորված Երուսաղեմի մասին հիմնական օրենքի նախագիծը։
Հաջակցություն փաստաթղթի արտահայտվել են 64 խորհրդարանականներ, 51-ը դեմ է քվեարկել։
Համաձայն օրինագծի տեքստի, որը ներկայացրել է «Բայթ Իեգուդի» խմբակցությունը, Երուսաղեմի ցանկացած մաս օտարերկրյա իրավասության տակ փոխանցելու համար, այդ թվում քաղաքական կարգավորման մասին համաձայնագրի շրջանակում, պահանջվում է մեծամասնություն՝ 80 պատգամավորական ձայնով։ Համաձայն տեքստի՝ այն հնարավոր կլինի չեղարկել մեծամասնությամբ՝ 61 պատգամավորական ձայնով։

Օրինագծի մասին քննարկումները Կնեսետում շարունակվել են ավելի քան 3 ժամ։ Ընդդիմությունը մեղադրել է օրենքի հեղինակներին նրանում, որ նրանք արհեստական խոչընդոտներ են ստեղծում Պաղեստինի հետ համաձայնության հասնելու ճանապարհին։
Օրինագծի հաստատմանը նախորդել է քաղաքական դրամա, երբ Կնեսետի պատգամավոր Օրեն Հազանը («Լիկուդ») թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել, որում մեղադրել է օրինագծի նախաձեռնող Նաֆթալի Բենետին Երուսաղեմը կիսելու մեջ։

Հազանը մատնացույց է արել օրենքում առկա պարբերությունը, որը նախատեսում է Երուսաղեմի արաբական թաղամասերի՝ ինքնուրույն մունիցիպալ միավորի վերածելու հնարավորություն՝ առանց Պաղեստինյան ինքնավարությանը փոխանցելու։ Որոշակի փոփոխությունից հետո ներկայում սահմանվում է, որ արաբական թաղամասերն ինքնուրույն մունիցիպալ միավորի վերածելու համար պահանջվում է Կնեսետի կողմից երեք ընթերցումներով հաստատում՝ սովորական մեծամասնությամբ։








































