Նոր Խարբերդի մանկատան սաները Ամանորին ընդառաջ տարբեր երազանքներ ունեն՝ մեկն ուզում է պլանշետ ունենալ, մյուսը՝ տուն գնալ, երրորդն էլ՝ ինքնուրույն քայլել։
«Առաջին լրատվական»-ը մանկատուն այցելեց, երբ այնտեղ տոնական միջոցառում էր։ Մանուկներից շատերը թեպետ խոսքի հնարավորություն չունեին, այդուհանդերձ ուշադրությամբ և մեծ սիրով հետևում էին միջոցառմանը, ծափահարում և ծիծաղում։
Նրանցից շատերը՝ տեղաշարժվելու դժվարություն ունեն, անվասայլակով էին, բայց և դա չէր խանգարում սպասել Նոր տարուն և երազանք պահել։









































