Խարբերդի մանկատան սան Սոֆին մանկական ուղեղային կաթված ունի։ Ամանորին ընդառաջ ընդամենը մեկ երազանք ունի` ինքնուրույն քայլել։
23-ամյա աղջիկը՝ թեկուզև սահմանափակ շարժումներով, այդուհանդերձ բացառիկ տաղանդ ունի՝ գորրգագործությամբ է զբաղվում։ Մեր այցելության ժամանակ Սոֆին առաջարկեց միասին գնալ և ծանոթանալ իր աշխատանքներին։
Ճանապարհին պատմեց՝ իրեն այդ աշխատանքը սովերեցրել են մանկատան ուսուցիչները, բայց սիրով է անում։ Եթե սիրով չանի՝ գեղեցիկ չի ստացվի։ «Նոր եմ սկսում, մի քիչ դանդաղ եմ անում, որ լավ ստացվի»,- ասաց Սոֆին։
Սոֆին ավագ քույր ունի՝ անունը Օֆելյա, ժամանակ առ ժամանակ նրան նամակներ է գրում։ Տարվա եղանակներից ամենաշատը ամառն է սիրում՝ թիավարժության է գնում։
Նաև սիրած երգիչներ ունի․ հայկական էստրադայից՝ Արամե, Միհրան Ծառուկյան։ Ասաց՝ Արամեին եղբոր պես է սիրում։









































