Ուկրաինան և Թուրքիան առաջիկա տարիներին չեն դառնա ԵՄ անդամներ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը Funke մեդիախմբի հետ հարցազրույցում։
«Ես չեմ կարող առաջիկա տարիներին որպես ԵՄ անդամ պատկերացնել ո՛չ Թուրքիային, ո՛չ Ուկրաինային»,-ասել է Գաբրիելը։
Նրա կարծիքով՝ ԵՄ-ին անհրաժեշտ է մեծացնել համագործակցությունն Անկարայի և Կիևի հետ։ Նման հարաբերություններրի այլընտրանքային ձև կարող է դառնալ Բրյուսելի և Լոնդոնի փոխհգործակցության օրինակը։
«Եթե մենք կարողանանք գալ խելամիտ համաձայնության, որը կկարգավորի Եվրոպայի հետ հարաբերությունները Brexit-ից հետո, դա կարող է դառնալ մոդել այլ երկրների՝ Ուկրաինայի կամ Թուրքիայի համար»,-ընդգծել է նախարարը։
Նա նշել է, որ Թուրքիան և ԵՄ-ն կարող են անցնել մաքսային միության ավելի սերտ ձևի։
«Սակայն դա անհնար է մինչև այն ժամանակ, քանի դեռ իրավիճակը Թուրքիայում չի փոխվի»,-հավելել է Գերմանիայի արտգործնախարարը։
Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները բարդացել են սկանդալների շարքի պատճառով, որոնք կապված են Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունների հետ, այդ թվում լրագրողների, որոնց թուրքական իշխանությունները կասկածում են պետական հեղաշրջման փորձի մեջ։









































