Ռուսական «Առաջին ալիքը» կրկին «տեղեկատվական ռումբ» է պատրաստել։ Ասում են՝ նախատոնական եթերներից մեկը նվիրված է Արմեն Ջիգարխանյանին և նրա նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային։

Համաձայն շշուկների՝ պրոդյուսերները թեժ շոու են պատրաստում նախկին ամուսինների մասնակցությամբ։ Այդ թեմայով պաշտոնական մեկնաբանություններ չկան։

Նշվում է, որ առաջիկա եթերի ժամանակ դաշնակահարուհին գեղեցիկ ժեստ կանի։ «Արգումենտի նեդելի» պարբերականի հաղորդմամբ՝ նա մեծ գումար կնվիրաբերի հայկական որևէ բարեգործական հիմնադրամի։








































