Instagram-ն անձնական հաղոդագրությունների միջոցով հեռարձակումներ փոխանակելու գործառույթ է ավելացրել: Ուղիղ հեռարձակումը կարելի է ընտրել և ուղիղ ուղարկել մեկ կամ մի քանի ընկերների: Այս մասին գրում է Life-ը:

Արդեն հեռարձակման ժամանակ կարելի է սեղմել «direct» նշանը, ընտրել ստացողին և հաղորդագրությամբ «live» ուղարկել: Միաժամանակ, պետք չի լինի դուրս գալ հեռարձակումից կամ այն ընդհատել: Նաև հնարավորություն է հայտնվել դիտողների շրջանակը սահմանափակելու մինչև սեփական հետևորդներ՝ արգելելով հեռարձակումը դիտել կողմնակի օգտատերերին:







































