Այսօր խորհրդարանում մեկնարկած Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի 17-րդ նիստի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ իշխանությունը ուզում է շարունակել արատավոր երևույթները․ «Ոստիկանությունը, ԱԱԾ-ն և կառավարության առընթեր մարմինները չեն ուզում դարձնեն նախարարություններ, որ խորհրդարանական վերահսկողության տակ չընկնեն: Մենք այսօր չենք կարողանում ոստիկանապետին հարց տալ: Այս մարմիննեը խորհդարանական վեահսկողությունից դուրս են և եթե չդառնան նախարարություններ, ապա պառլամենտական երկրի մասին խոսելը ծիծաղելի կլինի»,-նկատեց Մարուքյանը:









































