ԱՄՆ դեսպանատունը ակտիվորեն մասնակցել է Հայաստանում քաղաքացիական հասարակության ստեղծմանը: Այս մասին այսօր «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» վերտառությամբ հանրային քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Դեսպանի խոսքով՝ նրանք նաև հիմքեր են ստեղծել քաղաքացիական հասարակության հետ հետագա կապերի հաստատման համար, որը նպաստում է համագործակցության զարգացմանը:
«Հայաստանում դիվանագիտական առաքելությունները ու գործընկերները՝ ի դեմս Համաշխարհային բանկի և ԵՄ-ի շահագրգռված են և աշխատում են երկրում քաղաքացիական հասարակության հնարավորությունների զարգացման ուղղությամբ»-նշեց Միլսը:









































