Փաստաբան Սեդա Սաֆարյանը կարծում է, որ ԱՄՆ քաղաքացու կողմից ահաբեկչական գործողությունների նախապատրաստման վերաբերյալ ԱԱԾ հաղորդագրությունը կասկածների տեղիք է տալի , հատկապես այն պարագայում, որ այդ քաղաքացին հայտարարել է, որ ԱՄՆ իրավապահները իրեն այցելել են և իրավական հետևանք չի եղել։
«ԱՄՆ-ի նման երկիրը չէր կարող անտարբեր նայել հանցագործության նախապատրաստման երևույթին հենց իր անվտանգության տեսանկյունից , եթե այդպիսի իրավիճակ է, ապա նպաստավոր պայմաններն ու պատճառները պետք է փնտրեն ԱՄն-ում։ Կարծում եմ, որ իրավապահների կողմից գնալը և այն անձի հետ խոսելը, որը որ մեղադրվում է, խոսում է այն մասին, որ անտարբեր չեն եղել, կարծում եմ պարզել են թե որքանով է ռեալ: Ամեն մի վրդվովված խոսք չէ, որ կարող է բերել ահաբեկչության վերաբերյալ հանցակազմի տարրերի մասին պատկերացման»,-ընդգծեց նա։
Սեդա Սաֆարյանի խոսքով ՝ տպավորություն է, որ ահաբեկչությունը տեղեկատվական մակարդակում է, ոչ թե իրական, այլապես ԱՄՆ-ի նման երկրում այն անհետևանք չէր մնա։ Ըստ նրա՝ հայկական կողմը պետք է լուրջ իրեղեն ապացույցներ ներկայացնի, շատ հաճախ օպերատիվ տեղեկատվություն տվողը կամ ստում է, կամ աղավաղում փաստերը։
Ըստ նրա՝ այս գործը Հայաստանի վարկանիշին վնասում է, ունենք օդից կախված մեղադրյալ, ԱԱԾ-ն շտապել է հաղորդագրություն տարածելով։







































