Ճյուղից բվի անկման լուսանկարը ճանաչվել է 2017 թվականին արված՝ վայրի բնության ամենածիծաղելի լուսանկարը։ Կադրը ֆիքսել է հունգարացի լուսանկարիչ Թիբոր Կերցը։ Այս մասին ասվում է Comedy Wildlife Photography Awards միջազգային մրցանակի ֆեյսբուքյան էջում։

Մրցույթի ժյուրին ընտություն է կատարել 86 երկրից ուղարկված 3500 լուսանկարից։

Մրցանակ է շնորհվել լուսանկարիչներին նաև այլ անվանակարգերում։ «Ջրի տակ» անվանակարգում հաղթել է ավստրալացի Տրոյ Մեյնը, ով արել է ահեղ կրիայի լուսանկար, որը մի կողմ է հրում ձկանը։

«Երկրի վրա» կատեգորիայում հաղթել է իտալացի լուսանկարիչ Անդրեա Զամպատիի՝ ծաղկով հիացած ծովախոզուկի լուսանկարը։











































