ԱՄԷ-ի մանկական ճարպակալման դեմ պայքարի կոմիտեն իր առջև դրել է մինչ 2020 թվականն անչափահասների մարմնի քաշի միջին ցուցանիշը 15 տոկոսով կրճատելու հանձնարարություն՝ ֆիզիկական ակտիվության միաժամանակյա աճով։
Համապաստախան հանձնարարությունը հնչեցվել է Աբու-Դաբիում՝ ճարպակալման հարցերով ֆորումի շրջանակում։ Մանուկ հասակում որպես ավելորդ քաշի խնդրի լուծման մեկ հնարավոր տարբերակ դիտարկվում է դպրոցների մոտ արագ սննդի հաստատությունների բացումը սահմանափակելը։

Հետագա սահմանափակումները կարող են վերաբերվել երեխաների համար վնասակար սննդի գովազդին։ Արտադրողներին կարող են ստիպել օգտագործել սննդամթերքի բաղադրության հատուկ ազդանշանային նշագրում։ Օրինակ՝ կարմիրով նշագրում կպարունակեն աղի, ճարպի և շաքարավազի բարձր պարունակությամբ մթերքները։









































