Միջազգային հետազոտական Ipsos ընկերությունը կազմել է այն երկրների վարկանիշը, որտեղ ամենից շատ են խմում:
Վարկանիշի առաջին տեղում Բելգիան է, որտեղ տեղի բնակիչը տարեկան միջինը խմում է 12,6 լիտր սպիրտ: Երկրորդ տեղում Ֆրանսիան է (11,5), երրորդ տեղում՝ Գերմանիան (11,03):
Ռուսաստանը 7-րդ տեղում է: Հետազոտության տվյալներով՝ այնտեղ տարեկան խմում են միջինը 10,12 լիտր սպիրտ:
Վարկանիշի տասնյակում են նաև Հունգարիան (10,88), Լեհաստանը (10,71), Մեծ Բրիտանիան (10,66), Ավստրալիան (9,7), Դանիան (9,64), Հարավային Կորեան (9,33):







































