Friday, 03 07 2026
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ

Երասխահուն համայնքի 26 ընտանիքի նվիրատվությամբ հանրակացարանային տարածք է հատկացվել

Արմավիրի մարզի Երասխահուն համայնքի 26 ընտանիքի 119 բնակչի հետ կնքվել են իրենց զբաղեցրած բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրերը:

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունում շարունակվում է հանրակացարանային տարածքների նվիրատվության (սեփականաշնորհման) գործընթացը: Նվիրատվության պայմանագրերի հերթական խմբաքանակը կնքվել է այսօր` դեկտեմբերի 5-ին, վարչությունում:

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հանձնարարականով` ՊԳԿՎ աշխատակիցներն այցելել են տվյալ համայնք, լրացուցիչ ճշգրտումներ կատարել, աջակցել բնակիչներին՝ փաստաթղթերը նախապատրաստելու և նվիրատվությունն ընդունելու համար:

Վարչության պետը, շնորհավորելով բնակիչներին, մաղթեց նրանց նորանոր ձեռքբերումներ. «Մաղթում եմ, որ սեփականության իրավունքով նվիրատվությամբ պետությունից ձեռքբերված բնակարանը երջանկության ու հաջողության հանգրվան լինի յուրաքանչյուր ընտանիքի համար և մենք էլ արդարացված տեսնենք մեր ջանքերը»,-ասաց նա:

Հանրակացարանի բնակիչներից մեկը՝ Սամվել Իսրայելյանը, նշեց, որ իրենք արդեն 35 տարի է, ինչ բնակվում են այնտեղ։

«1982 թվականից ընտանիքով ապրում ենք այդ հանրակացարանում։ Մեր ընտանիքը կազմված է 6 հոգուց։ Տարածքը մոտ 50 քմ է, և բոլոր պայմանները կան մեզ մոտ՝ ջուր, լույս…»,- ասաց Իսրայելյանը և հավելեց, որ շատ ուրախ է, քանի որ վերջապես սեփական տանիք ունեն ու պատրաստվում են բարեկարգել իրենց «նոր» տունը։

Վարչությանն ամրացված՝ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահուն համայնքում գտնվող՝ 2066.6 քմ մակերեսով հանրակացարանային մասնաշենքը և 161 քմ մակերեսով վարչական շենքը պետք է նվիրատվությամբ հատկացվի այնտեղ փաստացի բնակվողներին:

Համաձայն գործող կարգի, հանրակացարանային տարածքները նվիրվում են առնվազն հինգ տարի դրանք զբաղեցնող անձանց՝ այն դեպքում, եթե նրանք սեփականության իրավունքով այլ անշարժ գույք չունեն:

Վերջին տարիներին նվիրատվության (սեփականաշնորհման) գործընթացը եզրափակիչ ակտիվ փուլ է տեղափոխվել, ինչի արդյունքում արդեն իսկ 1023 ընտանիքի սեփականության իրավունքով հանձնվել է 1137 հանրակացարանային սենյակ, որից 796-ը՝ մայրաքաղաքում և 341-ը` մարզերում: Նվիրվատվություն իրականացվել է Վանաձոր, Աբովյան, Երևան, Գորիս քաղաքներում։ Վարչությունում այս ուղղությամբ իրավիճակի գույքագրում է իրականացվել, ըստ որի՝ շուրջ 897 սենյակ դեռևս ենթակա է նվիրատվության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում