Իրինա Շեյքը ժամանակավորապես հեռացել է մայրական պարտականություններից և իր համար կարճատև հանգիստ է կազմակերպել: Մոդելը հիմա ժամանակ է անցկացնում Մայամիի արևոտ լողափին ընկերների հետ: Հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերի 31-ամյա կինն իր ինսթագրամյան էջում լուսանկար է հրապարակել Ատլանտյան օվկիանոսի ֆոնին: Լուսանկարում մոդելի հետ կեցվածք է ընդունել նրա մտերիմ ընկերը և գործակալ Ալի Քավուսին:
Լուսանկարում Շեյքը սպիտակ բիկինիով է, բացարձակապես առանց դիմահարդարման: Մոդելը կրել է ռուսական Walk of Shame ապրանքանիշի կեպի Sorry գրությամբ:















































